«Չելսին» և Adidas-ը ֆուտբոլի պատմության ամենախոշոր գործարքը կնքեցին
Սպորտ
Adidas-ը և Լոնդոնի «Չելսին» նոր երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ 10 տարվա ընթացքում «արիստոկրատները» կստանան 300 մլն ֆունտ:
Նշենք, որ այս պայմանագիրն ամենախոշոր գործարքն է ոչ միայն Անգլիայի Պրեմիեր լիգայում, այլև՝ ամբողջ ֆուտբոլում:
Նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդի» և Nike-ի միջև կնքված պայմանագիրն այդքան խոշոր չէ:
Արևմտյան մամուլի տեղեկությունների համաձայն՝ ընկերության նման երկարաժամկետ պայմանագիր կնքելու վրա իր ազդեցությունն է ունեցել Ժոզե Մոուրինյուի վերադարձը Լոնդոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում