Նեյմարի և Բալոտելլիի միջև մեծ տարբերություն չեմ տեսնում. Պրանդելի
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին անդրադարձել է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում այսօր կայանալիք Բրազիլիա-Իտալիա խաղին և համեմատել Նեյմարին և Բալոտելլին:
«Նեյմարի և Բալոտելլիի միջև մեծ տարբերություն չեմ տեսնում. երկուսի խաղն էլ դիտելը հետաքրքիր կլինի: Դաշտում լինելու են միայն շատ լավ ֆուտբոլիստներ: Մենք պետք է մրցակցին զրկեն տեղաշրժվելու հնարավորությունից: Պետք է ճնշենք Բրազիլիային: Նույնիսկ չեմ էլ ուզում մտածել, որ 90 րոպեն պետք է անցկացնենք պաշտպանությունում: Մենք արդեն ապացուցել ենք, որ Բրազիլիայի համար կարող ենք խնդիրներ ստեղծել»,-Պրանդելիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում