Հենրիկ Մխիթարյանը մեծ անուն է ձեռք բերել Եվրոպայում. Լուչեսկու
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն DolceSport-ին տված հարցազրույցում անդրադարձել է «հանքափորների» կադրային փոփոխությանը, նաև` Հենրիկ Մխիթարյանին:
«Նորեկներ ունենք, նրանց ժամանակ է պետք` թիմին հարմարվելու համար: Հենրիկ Մխիթարյանը մեծ անուն է ձեռք բերել Եվորպայում: Այնքան էլ հեշտ չէ Ուկրաինայի առաջնությունում 25 գոլ հեղինակել, երբ սովորաբար լավագույն ռմբարկուն իր ակոտիվում ունի 12-14 գոլ: Հաջորդ մրցաշրջանը շատ դժվար է լինելու: Մենք կորցրել ենք երեք կարևոր խաղացողի: Չեմ կարծում, որ եվրոպական որևէ ակումբ ևս տրանսֆերներից վաստակել է 100 մլն եվրո»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում