ՖԻՖԱ-ն Բրազիլիայի իսկական նախագահն է. Ռոմարիո
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն, ով ներկայումս կոնգրեսական է, հերթական անգամ քննադատել է Բրազիլիայի ղեկավարությանը՝ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հետ կապված:
«Սա իսկական ծաղրանք է: Նրանք ծաղրանքով են վերաբերվում բրազիլացի ժողովրդին: Միայն Մանե Գարինչայի մարզադաշտի կառուցման համար տրամադրված գումարով կարելի էր 150000 տուն կառուցել անապահով ընտանիքների համար: Սակայն, ո՛չ. մենք 1.5 մլրդ ռեալ ծախսեցինք մարզադաշտ կառուցելու համար: Ես սա ոչ թե որպես ֆուտբոլիստ կամ էլ քաղաքական գործիչ եմ ասում այլ ասում եմ որպես բրազիլացի: ՖԻՖԱ-ն Բրազիլիայի իսկական նախագահն է: Միայն ՖԻՖԱ-ն իշխանություն ունի երկրում՝ պետության մեջ պետություն կառուցելով»,- հայտարարել է Ռոմարիոն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում