Գոլառատ և գեղեցիկ հանդիպում. Իտալիա-Բրազիլիա՝ 2:4 (տեսանյութ)
Սպորտ
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության Իտալիա-Բրազիլիա հանդիպումն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 4:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ բրազիլացիներին առաջ մղեց Դանթեն: Այնուհետև 51-րդ րոպեին Ջակերինին հավասարեցրեց հաշիվը: Աշխարհի հնգակի չեմպիոններին կրկին գոլային առավելության հասնելու համար անհրաժեշտ եղավ 4 րոպե. այս անգամ աչքի ընկավ «Բարսելոնայի» նորեկ Նեյմարը: 66-րդ րոպեին Ֆրեդը հեղինակեց բրազիլացիների երրորդ գոլը, իսկ 71-ին Կելինին կրճատեց հաշվի տարբերությունը: Հանդիպման վերջին գոլը գրանցվեց խաղավարտից 2 րոպե առաջ՝ դուբլի հեղինակ դարձավ Ֆրեդը:
Արդյունքում բրազիլացիները A խմբում զբաղեցրին առաջին տեղը, երկրորդն իտալացիներն են, երրորդ հորիզոնականում Մեքսիկայի ընտրանին է, իսկ Ճապոնիան վերջին տեղում հայտնվեց:
Նշենք, որ Ճապոնիա-Մեքսիկա հադիպումն ավարտվեց 1:2 հաշվով։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում