Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. 1-ամյա աղջնակը մահացել է
Արտակարգ Պատահար
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, հունիսի 22-ին ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Գոգավան գյուղի բնակիչ 37-ամյա Սամվել Օհանյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի՝ 32 SO 936 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 80 կմ հատվածում 10 մետր դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանն ու Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ 31-ամյա Սուրեն Սարգսյանն ու 28-ամյա Արմինե Բաբուջյանը և նրանց 1 տարեկան դուստրը՝ Էլեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Ավելի ուշ Գ. Շամշյանը հայտնել է, որ 1-ամյա Էլեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան