Զելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph 25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ) 

Զորքերում բջջային հեռախոսի գործածման վտանգները

Այլ

Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերում բջջային հեռախոս ունենալը ժամկետային զինծառայողներին արգելվում է։ Այս արգելքը հաճախ առաջացնում է զինծառայողների և նրանց հարազատների վրդովմունքը։ Որպես կանոն, առաջնորդվելով կարոտի զգացումով և հարազատների հետ հաղորդակցվելու մեծ ցանկությամբ, մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ զինծառայողի կատարած ցանկացած հեռախոսազանգի միջոցով հակառակորդին ընձեռվում են հետախուզական աննախադեպ հնարավորություններ։Ստորև դիտարկենք այն բոլոր վտանգները, որոնք կարող են առաջանալ բջջային հեռախոսի անզգույշ օգտագործման դեպքում։ Նախ անդրադառնանք իր վնասաբերությամբ առաջին տեղը զբաղեցնող գործոնին։ Ակնհայտ է՝ եթե զինծառայողը զորամասից զանգահարում է իր հարազատներին, ապա հեռախոսազրույցի բովանդակության մեծ մասը, եթե ոչ ամբողջը, վերաբերելու է զորամասային անցուդարձին։ Առաջին հայացքից անվնաս թվացող «ի՞նչ կա, չկա» հարցին՝ կարող են հետևել պատասխաններ, որոնք կարող են ինչպես կենցաղային, այնպես էլ ռազմական բնույթ կրել, իսկ երբեմն էլ պարունակել ռազմական գաղտնիքի տարրեր։ Որպես ասվածի վկայություն՝ նշենք հետևյալ օրինակը։ Ենթադրենք՝ հրետանային զորամիավորման կազմում ծառայող մի զինվոր իր հարազատներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ «ի՞նչ կա, չկա» հարցին ի պատասխան՝ ասում է. «Եկող շաբաթ մեր մարտկոցը տասը օրով մեկնելու է մասնակցելու զորավարժությունների»։ Այս մեկ նախադասությունը բավական է, որպեսզի հակառակորդը տեղեկանա, որ եկող շաբաթ անցկացվելու են բավական մեծ ծավալի զորավարժություններ, քանի որ մասնակցության համար զորամիավորումներ են մեկնում նաև այլ տարածքներից: Վարժանքները տևելու են տասը օր, որոնց մասնակցելու է նաև հրետանին։

Իսկ ինչպե՞ս է հակառակորդը գաղտնալսում հեռախոսազանգերը։

Սահմանի երկայնքով, հատկապես այն վայրերում, որտեղ տեղակայված են մեծաքանակ զորամասեր (օրինակ՝ գունդ, բրիգադ և այլն), տեղադրվում են ռադիոհետախուզական հատուկ սարքավորումներ, որոնք կլանում են տվյալ հատվածի բոլոր հեռախոսազանգերը։ Ուստի, եթե դուք ծառայում եք մերձսահմանային մեծ զորամասում, առավել ևս, եթե մոտակայքում բնակավայրեր չկան կամ քիչ են, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր հեռախոսազանգը գաղտնալսվում է, և դրա ընթացքում հնչած յուրաքանչյուր տեղեկություն կարող է նյութ դառնալ հակառակորդի հետախուզության համար։

Հակառակորդին գաղտնի տեղեկատվությամբ սնելու' բջջային հեռախոսի վնասաբերությունը չի սահմանափակվում։ Եթե անգամ դուք ծառայում եք հանրապետության կենտրոնում տեղակայված զորամասում, և եթե տեսականորեն բացառենք հակառակորդի գաղտնալսման հնարավորությունը, միևնույն է, գոյություն ունեն այլ վտանգներ ևս։

ՀՀ զինված ուժերը կոչված են սաստելու մեր պետությանն սպառնացող ցանկացած ագրեսիա, և երբ ինչ-ինչ հանգամանքներում շփման գծի այս կամ այն զորամիավորումը որպես սաստման միջոց բերվում է մարտական բարձր պատրաստականության աստիճանի, այս ազդանշանի իրականացման ժամանակ կատարած հեռախոսազանգի արդյունքում զինծառայողը կարող է ոչ միայն մատնել հակառակորդին, որ սահմանից այս կողմ զորքը բերված է զգոնության բարձր աստիճանի, այլև առաջացնել խուճապ քաղաքացիական բնակչության շրջանում։ Բավական է, որ զինծառայողը հեռախոսով իր հարազատներից մեկին հայտնի իրենց զորամիավորման «տագնապ» ազդանշանով ոտքի հանելու մասին, եւ լուրը շղթայաբար բերնեբերան անցնելով' կառաջացնի «փչացած հեռախոսի» ազդեցություն։

Հաջորդ դիտարկումը վերաբերում է բջջային հեռախոսի միջոցով համացանցից օգտվելու վտանգներին, որն էլ կարելի է բաժանել խոցելիության երկու աստիճանի. շփում սոցիալական ցանցերում և անցանկալի լրատվության ընթերցում։

Այսօր արդեն բավականին լայն տարածում ունի «ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ» սոցիալական ցանցը, դրա հետ մեկտեղ անշեղորեն աճում է մեկ այլ' «Facebook» սոցցանցի մասսայականությունը։ Այժմ արդեն հակառակորդի մասին ռազմական տեղեկություններ ստանալու նպատակով հակամարտող պետությունների հատուկ ծառայությունների աշխատակիցները գրանցվում են վերոնշյալ ցանցերում, որպես կանոն, իգական սեռի ներկայացուցչի անվան տակ և համապատասխանաբար տեղադրում գրավիչ լուսանկարներ։ Երբ թիրախ հանդիսացող պետության զինծառայողը խաբկանքի միջոցով հայտնվում է թակարդում, սկսվում է զինվորական ծառայությանն առնչվող մանրամասների կորզումը, Այնպես որ, երբ «ուկրաինաբնակ Նատալյան» ձեզ հարցնում է, թե քանի զինծառայող ունի ձեր զորամասը, նկատի ունեցեք, որ նրա անվան տակ իրականում կարող է թաքնված լինել հակառակորդի հատուկ ծառայության աշխատակիցը։ Սա է պատճառը, որ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, որտեղ առավել լայն տարածում ունի վերոնշյալ սոցցանցը, շատ խիստ է դրված ուժային կառույցների աշխատակիցների նմանատիպ կայքերում գրանցման հարցը։

«Facebook» սոցիալական ցանցի տրամադրած տեխնոլոգիական առաջադեմ հնարավորություններն ավելի խոցելի են դարձնում զինծառայող օգտատերերի անվտանգությունը։ Մասնավորապես, խոսքը «Geotagging»-ի ընձեռած հնարավորության մասին է։ Վերջինիս միջոցով հեռախոսով արված և կայքում տեղադրված լուսանկարին հնարավոր է կցել աշխարհագրական տվյալներ, այսինքն' քարտեզի վրա հստակ նշել այն վայրը, որտեղ կատարված է լուսանկարը։ Հենց այս ծառայությունը պատճառ դարձավ, որ ԱՄՆ-ի իրաքյան կայազորը 2007 թվականին AH-64 «Apache» մարտական 4 ուղղաթիռի կորուստ կրի։ Ամերիկացի զինծառայողները լուսանկարվելով կայանած ուղղաթիռների մոտ' վերբեռնել էին դրանք, առանց նկատելու, որ «Geotagging» ֆունկցիան միացված է, և որ կայքում նշվել է կատարված լուսանկարների տեղը։ Իրաքցի ապստամբները «Facebook»-ում հայտնված լուսանկարի միջոցով ճշտել էին ուղղաթիռների տեղակայման հստակ վայրը և ոչնչացրել դրանք։

Բջջային հեռախոսով համացանց մուտք գործելու մյուս վտանգը վերաբերում է լրատվամիջոցների, հաճախ չճշտված, տեղեկությունների հրապարակմանը։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ շփման գծում ստեղծվել է լարված դրություն։ Իր հերթին էլեկտրոնային մի լրատվամիջոց հրապարակում է իրականությանը չհամապատասխանող մի տեղեկություն, որում նշվում է հայկական կողմի կրած մեծաթիվ կորուստների և իբրեւ թե կորցրած բնակավայրերի մասին։ Ունենալով ինտերնետ հասանելիություն' զինծառայողը իրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող տեղեկատվությունը առանց երկար-բարակ մտածելու հայտնում է ծառայակիցներին։ Արդյունքում ստացվում է, որ առաջնագիծը պահող զինծառայողները բարոյալքվում են, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վերջիններիս մարտունակության անկմանը։

Ի վերջո, հարկ է անդրադառնալ նաեւ ռադիոճառագայթման աղբյուրի միջոցով նշանառվող հրթիռներին։ Դրանք այն հրթիռներն են, որոնք թռիչքի ընթացքում փոխում են իրենց հետագիծը և նշանառվում այն ուղղությամբ, որտեղից գալիս է ռադիոճառագայթումը։ Նման աղբյուր կարող է լինել ինչպես սովորական ռադիոկապը, այնպես էլ բջջային հեռախոսը։ Այսինքն՝ բավական է, որ հակառակորդի բջջայինին հեռախոսազանգ գա. և հրթիռը կուղղվի դեպի ճառագայթման աղբյուրը' ոչնչացնելով ոչ միայն բջջային հեռախոսի տիրոջը, այլև մոտակայքում գտնվող մյուս զինծառայողներին։

Ու թեև զինծառայողների՝ հարազատների հետ հաղորդակցման կարիքները բավարարելու նպատակով պաշտպանության նախարարությունը զորամասերին հատկացնում է բջջային հեռախոսներ, այդուհանդերձ, կան զինծառայողներ, որոնք իրենց մոտ ծածուկ պահում են անձնական հեռախոսներ։ Հիշեցում՝

1. Բջջայինով խոսելիս խուսափե՛ք զինվորական անցուդարձին առնչվող խոսակցություններից։

2. Լարված իրադրության ժամանակ մի՛ զանգահարեք ձեր մտերիմներին և մի՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին։

3. Սոցիալական ցանցերից օգտվելիս' մի՛ պատասխանեք անծանոթների այն հարցերին, որոնք որևէ կերպ առնչվում են զինված ուժերին։

4. Մի՛ կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ։

5. Մի՛ հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի սպառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն։

6. Լրատվական կայքերի այս կամ այն տեղեկությանը մի՛ վերաբերվեք որպես անվերապահ ճշմարտության և մի՛ շտապեք դրանց բովանդակության մասին պատմել ձեր ծառայակիցներին։

7. Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը։

ՎՌԱՄ ԽՈՋԱԳՈՐՅԱՆ
շարքային

Hayzinvor.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին նշել է՝ ինչ քայլեր է անում Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու համար «Ցանկացողների կոալիցիան» դանդաղորեն կորցնում է ազդեցությունը. Telegraph Կատարը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորման գործում25 նահանգ դատական հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ Շիրակում, Լոռիում և Տավուշում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար Ինչո՞ւ շտապեց ԱՆ-ն՝ առողջապահական ապահովագրության ներդրման հարցում ՀԷՑ-ը լայնածավալ հոսանքազրկումների մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի մրցաշարի է մասնակցել Իսպանիան Սեուտա հասած անօրինական միգրանտների մեծ մասին վերադարձրել է Մարոկկո Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ մնացել են առանց էլեկտրականության Փաշինյանը դեռ ծնված չէր․ Սամվել Կարապետյան. Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային (տեսանյութ) Բախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. վթարից հետո մեկ այլ «Kia» բախվել է հողաթմբին. կան վիրավորներ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը նորից բորբոքել են ամուսնության մասին խոսակցություններըՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Հայաստանում 2 ընտրատեղամաս կբացվի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեցՓախստականների ճամբարներ Հայաստանո՞ւմ․ Եվրոպայի առաջարկը աղմուկ է բարձրացրել (տեսանյութ) Առաջ են քաշվել Իրկուտսկի մարզում անհետացած Cessna 182 ինքնաթիռի կորստի երեք վարկածներՀայտնի աստղագուշակը հաջողություն է երաշխավորել կենդանակերպի 5 նշանների օգոստոս ամսվա համար ԱՄՆ-ը կարող է արգելել չինական ԱԲ-ի ներմուծումը տվյալների կենտրոնների համար Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր հրդեհավտանգություն Գալուստյանի նախկին կինը պատմել է՝ ինչպես է փոխվել իր վերաբերմունքը ամուսնության նկատմամբՍա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի «բարեփոխումների» մասին․ Աբրահամյան Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է Գերմանիայում գարեջրագործարանների զանգվածային փակումը շարունակվում էԵրիտասարդ աղջիկն ահազանգում է, որ անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել ու գողացել դրամապանակը (տեսանյութ)ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառել է հեռահար հրթիռների պաշարները. Reuters Գերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԴրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի ընդունվել է. ԿԺԴՀ-ն կարող է միջուկային հարված հասցնել․ Ճապոնիա (տեսանյութ) Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՉորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքըՀաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Կտրված կոբրայի գլուխը խայթել է 72-ամյա տղամարդունԱնվանվել են ամենատարողունակ մարտկոցով լավագույն սմարթֆոններըՖինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքումՀայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումըՀայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԳերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունից
Ամենադիտված