ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործողությունները բացահայտած Սնոուդենը մեկնել է Մոսկվա
ԱՄՆ
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, ով բացահայտել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից սոցցանցերի օգտատերերին հետևելու մասին տեղեկությունը, կիրակի օրը Հոնգկոնգից մեկնել է Մոսկվա. գրում է AFP-ն: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, հնարավոր է` Սնոուդենը պատրաստվում է Մոսկվայից մեկնել Իսլանդիա կամ Էկվադոր:
Նշենք, որ Սնոուդենը աշխատում էր Կենտրոնական հետախուզական վարչության Booz Allen Hamilton ընկերությունում: Հունիսի սկզբին նա տարածել էր դատարանի կողմից տրված օրդերը, որով հատուկ ծառայությունները հեռախոսազանգերը գաղտնալսելու և ազգային անվտանգության գերգաղտնի ծրագրերին հետևելու հնարավորություն էին ստանում: ԱՄՆ-ի հետախուզությունը այդ բացահայտումներից հետո հայտարարել էր, որ իրենք օրինական ճանապարհով են իրականացնում բոլոր գաղտնալսումները, և դրանք ԱՄՆ-ի իշխանությունների տնօրինության տակ են գտնվում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)