Իսպանիան և Ուրուգվայը Կոնֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)
Սպորտ
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում այսօր տեղի ունեցան ևս երկու հանդիպում: Իսպանիայի ընտրանին մրցեց Նիգերիայի հավաքականի հետ, Ուրուգվայը՝ Թաիթիի:
Իսպանիա-Նիգերիա հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 3:0 հաշվով: Խաղի առաջին գոլը գրանցվեց մեկնարկից երեք րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Խորդի Ալբան: Դել Բոսկեի թիմի երկրորդ գնդակը 62-րդ րոպեին հեղինակեց Ֆերնանդո Տորեսը: Հանդիպման վերջին գոլը 88-րդ րոպեին խփեց Ալբան և դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով հանդիպմանը:
Ուրուգվայ-Թաիթի հանդիպմանն ուրուգվայցիները 8 անպատասխան գնդակ ուղարկեցին Թաիթիի ընտրանու դարպասը: Պոկերի հեղինակ դարձավ Աբել Էրնանդեսը, Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Դիեգո Պերեսը և Նիկոլաս Լոդեյրոն:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ՝ զբաղեցնելով խմբում առաջին տեղը, իսկ երկրորդ տեղում հայտնվեց Ուրուգվայի ընտրանին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում