Հուշարձան` ԱԻ նախարարության բակում
Հայաստան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում` «Արտակարգ քաղաքում» տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։
ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Հունիսի 22-ին հանձնաժողովի անդամներն այցելել են արվեստանոց' տեղում ծանոթանալու հուշարձանի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի գնահատմամբ` աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից