Ուրախ եմ, որ Հոլանդիայի հավաքականի փոխարեն ընտրեցի Հայաստանը. Արաս Օզբիլիս
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ ուրախ է, որ ժամանակին Հոլանդիայի ընտրանու փոխարեն ընտրել է Հայաստանի հավաքականը:
«Ընտրությունը դժվար էր: Ինձ համոզում էին չխաղալ Հայաստանի հավաքականում, մասնավորապես՝ մարզիչ Ռոնալդ դե Բուրը, ով «Այաքսի» հիմնական կազմում ինձ տեղ էր վստահում: Նա միշտ ասում էր, որ պետք է համբերեմ և տեղ կունենամ Հոլանդիայի հավաքականում: Նույնիսկ հրավիրեց ինձ երիտասարդական հավաքական, որի հետ մեկնեցի հավաքի ԱՄՆ: Սակայն երբ վերադարձանք Ամստերդամ, որոշում կայացրի հօգուտ Հայաստանի: Անկեղծ ասած, վստահ չէի, որ ճիշտ եմ վարվում: Հոլանդիան աշխարհի լավագույն հավաքականներից է, և ես հրաժարվում էի նրանից: Սակայն հիմա ուրախ եմ, որ նման որոշում կայացրի: Ինձ համար հիմա լավ է: Եվ դա հնարավոր չէ բացատրել պարզ տրամաբանությամբ»,-Օզբիլիսի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում