Ջրի սակագնի նվազում միայն Երևանում և 4 մարզում
Հայաստան
Օրեր առաջ հայտնի դարձավ ջրի նոր սակագինը: Ի զարմանս բոլորիս՝ այն նվազեց 4 դրամով՝ ի տարբերություն գազի և էլեկտրաէներգիայի սակագների, որոնք բարձրացել են:
Սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Ընկերության սպասարկման տարածքն ընդգրկում է Երևան քաղաքն ու հարակից 4 մարզերի 30 գյուղական համայնքները:
Հետևաբար, ջրի սակագինը նվազելու է միայն այս ընկերության կողմից սպասարկվող տարածքներում:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը նշեց, որ ՀՀ մյուս տարածքները ջրամատակարարող ընկերություններից հայտեր դեռևս չեն ստացվել ջրի սակագնի վերաբերյալ, և առայժմ նրանց սակագները չեն վերանայվում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից