Վարչապետի պաշտոնանկություն չի սպասվում
Քաղաքական
Առաջիկայում պաշտոնանկություններ չեն լինի, քանի որ ամառ է, և քաղաքական իրադարձություններն ընդգծված չեն։ Բացի այդ, այս ընթացքում մեծամասնությունը պատրաստվում է աշնանային նստաշրջանին։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանը, խոսելով Վարչապետի պաշտոնանկության մասին, ասաց. «Նորանկախ Հայաստանի ստեղծման օրից ցանկացած վարչապետի պաշտոնանկության մասին խոսվել է: Մարդիկ պաշտոնանկություն են պահանջում, հետո՝ լռում»։ Հավելեց, որ առաջիկայում նման պաշտոնանկություններ չեն սպասվում:
Ինչ վերաբերում է Սյունիքի՝ արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նշեց, որ մարզպետների փոփոխության հետ կապված հարց դեռևս չի քննարկվել, Սյունիքի մարզպետի նշանակման հարցը նույնպես։
Անդրադառանալով ՎՊ հաշվետվության քննարկումների ժամանակ հնչող կոշտ դիտարկումներին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատում է, որ թեև խորհրդարանի քննարկումները լուրջ իրողություն են, բայց դա դեռ չի նշանակում, որ անպայման մեկին պետք է գլխատել, գործից հանել, պետք է ընդամենը միահամուռ ուժերով դաշտ ստեղծել, որ նման երևույթները բացառվեն։ Խորհրդարանը քննարկման վայր է, և այդ քննարկումները, անշուշտ, անհրաժեշտ են:
«Կառավարությունն ու ԱԺ-ն հետամուտ են լինելու, որ բոլոր գործերը դատախազության քննարկման առարկա դառնան»,-հավաստիացնում է Գալուստ Սահակյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան