Իսպանիայի հավաքականը` նոր ռեկորդի հեղինակ
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականը Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում Նիգերիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ նոր ռեկորդ է սահմանել:
Վիսենտե դել Բոսկեի սաները պարտություն չեն կրել արդեն 28 հանդիպում անընդմեջ:
Նախորդ ռեկորդը պատկանում է Ֆրանսիայի հավաքականին, որը սահմանվել է 1999-ին, երբ ֆրանսիացիները պարտություն չեն կրել 27 խաղ շարունակ:
Հիշեցնենք, որ իսպանացիները 2008-ից ի վեր երկու անգամ դարձել են Եվրոպայի չեմպիոն, իսկ 2010-ին պատմության մեջ առաջին անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի կոչումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում