Բալոտելին չի կարողանա վրեժխնդիր լինել. նա չի խաղա Իսպանիայի դեմ
Սպորտ
«Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին չի կարողանա իր թիմին օգնել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Իսպանիայի հետ կայանալիք խաղին. տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Պատճառը ֆուտբոլիստի ձախ ոտքի վնասվածքն է, որը ֆուտբոլիստը ստացել էր Բրազիլիայի հետ խաղում:
Սակայն հնարավոր է, որ ֆուտբոլիստը կկարողանա խաղալ եզրափակչում կամ էլ երրորդ տեղի համար պայքարում:
Հիշեցնենք, որ Բալոտելին ավելի վաղ հայտարարել է, որ Իսպանիայի ընտրանու հետ խաղին սպասել է մեկ տարի՝ ռևանշի ակնկալիքով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում