Չեմ վախենում Հայնկեսի հետ համեմատվելուց. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գերմանական ակումբի գլխավոր մարզչի ղեկին իր առաջին հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է նոր մարտահրավերների:
«Ուրախ եմ Բավարիայում աշխատելու համար»: Ինձ համար սա մեծ մարտահրավեր է: «Բարսելոնայում» հիանալի ժամանակ եմ անցկացրել, սակայն հիմա նոր մարտահրավերներ ունեմ: Ամեն ինչ կանեմ հաջողության հասնելու համար: Համոզված եմ, որ երկրպագուները նույնպես կաջակցեն: Հասկանում եմ, որ ապրելու եմ Յուպ Հայնկեսի հետ համեմատության մեջ, և դա ինձ չի վախեցնում: Երբ գլխավորեցի «Բարսելոնան», դա առաջին մրցաշրջանն էր գլխավոր մարզչի պաշտոնում, և այդ ժամանակ էլ էին ինձ համաեմատում: Ես ֆուտբոլը սիրում էի որպես ֆուտբոլիստ, իսկ այժմ էլ որպես մարզիչ: Ֆուտբոլն իմ կյանքն է»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում