Լճակում դի է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Հունիսի 24-ին՝ ժամը 14.09-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում:
Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասի 27 Կոր փողոցի թիվ 12 տան բնակիչ՝ 1964 թ. ծնված Լ. Սուքիասյանի դին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան