Մարսելոն աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է. Կարլոս
Սպորտ
«Անժիի» նախկին մարզիչ և ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը, ով նոր մրցաշրջանում գլխավորելու է թուրքական «Սիվասպորը», Բրազիլիայում ընթացող Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հերոսներից մեկին համարում է Մարսելոյին:
«Մարսելոն աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Շնորհիվ նրա՝ Բրազիլիայի հավաքականը միշտ լավ է խաղում»,- ֆուտբոլիստն այս մասին գրել է թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Կարլոսը Բրազիլիայի հավաքականում հանդես է եկել 14 տարի, այն նույն դիրքում, որում խաղում է Մարսելոն:
Ազգային հավաքականի կազմում նա 2002-ին հաղթել է Աշխարհի առաջնությունում: Բրազիլիայի կազմում Կարլոսն անցկացրել է 125 խաղ և հեղինակել 11 գոլ: Իսկ Մարսելոն նորամուտը նշել է 2006-ին և խաղադաշտ դուրս եկել 23 անգամ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում