Ռաֆայել Նազարյան. Այս պահից կուսումնասիրենք մրցակցին
Սպորտ
Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսեց առաջիկա մրցակցի՝ մակեդոնական «Տետեքսի» մասին:
«Առայժմ մրցակցի մասին որևէ բան հայտնել չեմ կարող:
Տեղյակ ենք, որ «Տետեքսը» Եվրոպա լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել՝ նվաճելով Մակեդոնիայի գավաթը: Միևնույն ժամանակ լքել է Մակեդոնիայի առաջնության ուժեղագույնների խումբը:
Բայց դա ոչինչ չի նշանակում: «Փյունիկը» պետք է կարողանա ցուցադրել իր խաղը և փորձել հասնել հաջողության: Այս պահից կուսումնասիրենք մրցակցին, քանի որ մեր ձեռքի տակ արդեն կա Մակեդոնիայի գավաթի եզրափակիչ հանդիպման տեսագրությունը, որից հետո կսկսենք նախապատրաստվել հանդիպմանը:
Կարծում եմ, որ մեզ դժվարին հանդիպումներ են սպասվում»։ Այս մասին տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում