Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց «Գանձասարին»
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին մարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Այսօր տեղի ունեցավ ստուգողական հանդիպում Հայաստանի Մ-19 հավաքականի և Կապանի «Գանձասարի» միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում «Գանձասարը» կարողացավ 2 անգամ գրավել Հայաստանի Մ-19 հավաքականի դարպասը և հաղթեց 2:0 հաշվով:
Գոլերի հեղինակներ դարձան Արթուր Ավագյանը և Հայրապետ Ավագյանը. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում