Չկա երաշխիք, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ավտոկայանատեղում Ձեր մեքենան չի վնասվի (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Եթե գնումներ կատարելու նպատակով այցելում եք Երեւանի Աթենքի փողոցում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոն ու Ձեր ավտոմեքենան կայանում եք կենտրոնի ավտոկայանատեղում, ապա երաշխիք չկա, որ այն կգտնեք անվնաս վիճակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունիսի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, Արմեն Ասլանյանը իրեն պատկանող «Օպել» մակնիշի 32 ՏԼ 616 համարանիշի ավտոմեքենան կայանում է նշված առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղում եւ գնումներ անելու նպատակով մտնում կենտրոն: Որոշ ժամանակ անց ավտոկայանատեղում իր ավտոմեքենան հայտնաբերում է վնասված:
Կատարվածի մասին տեղեկացվում են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ու Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժինը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյւութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Օպել»-ին, որից հետո մեղավորը հեռացել է վթարի վայրից:
Ստորև ներկայացվող տեսանյութում երեւում է, թե ինչպես է «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ավտոմեքենան նույնպես կայանված է եղել առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղում, հետընթացի ժամանակ բախվում «Օպել»-ին, որից հետո «Ջիպից» դուրս է գալիս «շորտիկավոր» մի երիտասարդ, նայում վթարին ու «Ջիպով» հեռանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան