Ուիմբլդոն. Ռաֆայել Նադալը պարտվեց
Սպորտ
Ուիմբլդոնի առաջին շրջանում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ մրցաշարի առաջին սենսացիայի հեղինակը: Իսպանացի թենիսիստը դուրս մնաց պայքարից 7:6 (7:4), 7:6 (10:8), 6:4 հաշվով զիջելով Սթիվ Դարսիին: Խաղը տևեց 2 ժամ 55 րոպե:
Նշենք, որ սա թենիսիստի կարիերայում առաջին դեպքն էր, երբ նա «Մեծ Սաղավարտի» մրցաշարից դուրս է մնում առաջին շրջանից:
Հավելենք, որ Էնդի Մարեյը, 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթելով Բենջամին Բեկերին, դուրս եկավ երկրորդ շրջան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում