Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է 

«Ազգ». Էլիտար խնամիներ

Հայկական Մամուլ

Ներկա բարքերը հիմնված են փոխադարձ շահի, բիզնես կանոնների, երբեմն' բոլոր կանոններից դուրս ագահության եւ երեսպաշտության վրա: Արժեքների, մարդկայնության, բարոյականության մասին խոսողներին համարում են հնացած, իսկ աշխարհում ընդունված բիզնես-կանոնները Հայաստանում հաճախ դառնում են «պանյատկաների» մակարդակի: Արժեքնեը կամաց-կամաց ու անվերադարձորեն դուրս են մղվում, նրանց տեղը գալիս են կեղծ արժեքները, «մակերեսային գլամուրը» եւ «ճշտով» հայրենասիրությունը, որն իրական հայրենասիրության, երկրի ու նրա զգացողության հետ որեւէ եզր չունի: Ամենուր սողոսկել են ոտնիգլուխ եղած կեղծ բարքերը, որ փոխում են ժամանակի դեմքը' աստիճանաբար այն ազատելով հոգեւոր բովանդակությունից ու տանելով դեպի փողի եւ առեւտրի դաշտ: Մարդկային սովորական հարաբերությունները բացառություն չեն, այստեղ եւս սկսել է թագավորել կեղծիքի ու շահամոլության վրա հիմնված «եսՙ քեզ, դու' ինձ»-ը: Ունենք խեղված հանրային կյանք, հետուստատեսությունում քարոզվում են այդ նույն կեղծ բարքերը, բայց ոչ թե այն պատճառով, որ դա դիտմամբ է արվում, այլ այն պատճառով, որ քարոզողների ապրելու կերպն է այդպիսին' այլ բան չգիտեն եւ չեն էլ պատկերացնում, այլ բան պատկերացնողները կիլոմետրերով հեռու են մնացել հեռուստատեսություններից: Ու նույնիսկ նրանց պակասը զգացվում է նաեւ պոպուլյար կայքերում, որոնցում եւս, ըստ տարածվող նյութերի բովանդակության, կարելի է ասել, որ իշխում է ջրի երեսը: Մինչդեռ հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ները դեռեւս դեր ունեն հանրային կյանքին արժեքներ փոխանցելու գործում:

Այսպիսին է ժամանակը, այսպիսին են բարքերը, որտեղ ամեն ոք այս տեսակ դիտողությանը անմիջապես հակադրում է ստանդարտ, անգիր արած պատասխան' հանցածության ու նոր ժամանակի պահանջի մասին:

Առաջընթացն ու կրեատիվը ոչ թե Սթիվ Ջոբսի կոնցեպտն է' ժամանակից առաջ անցնելն եւ բովանդակությունը համադրելը, այլ' մերոնց դեպքում' նմանակել-քարոզելը «դատարկ գլամուրը», Քիմ Քարդաշյանին, շամշյանական հայերենը, որը որոշ մեր «սայթիստների» կարծիքով ավելի լավ է , քան մաքուր հայերենով խաբելը ժողովրդին: Ժողովրդին խաբելը ոչ մաքուր հայերենով է լավ, ոչ էլ սարսափելի ճզմվող ու հերն անիծվող հայերենով' սա հաստատ:

Մեր ամեն օր պատեպատ խփվող հանրային կյանքի այլակերպումների շարքը անվերջ կարող ենք թվել (թվիր ինքդ, ընթերցող), իսկ ահա նորագույն երեւույթ-էլիտար հարսանիքները լցնում են շրջանը' սովորական մարդկանց համար պատմելիք, հեշտ ազդեցության տակ ընկնողների համար երազանք, իսկ լրատվամիջոցների համար այցելու ավելացնելու միջոց դառնալով:

Բայց մեր մի բուռ հարուստների կյանքի եւ գործունեության ապոգեյ' էլիտար հարսանիքները միայն առաջին հայացքից են վերը նշված երեք դեպքերի հետաքրքրության նյութը: Մեր օլիգարխներն ու առաջին դեմքերը միայն իրար են աղջիկ տալիս ու ուզում, միայն նեղ շրջանակում են դստեր համար փեսացու փնտրում: Ու դեռ էլիտա չձեւավորած այս հասարակության մեջ թելադրում են իրենց փակ համակարգի կանոնները: Եվ որքան էլ զարմանալի' նրանց խնամիացման տուրեւառի առաջին հրամայականը ոչ թե երիտասարդների երջանկությունն է մեր դիտարկումներով, այլ' նույն տնտեսական շարժառիթները: Փաստորեն' մեր օլիգարխներն ու երկրի դեմքերը թթվածին չեն ուզում, որ սովորական, կրթված ու ներսը լիքը երիտասարդները կբերեին նրանց շրջանակ' այնտեղ մուտք գործելով: Ու որեւէ սովորական հայ մարդու հետ ամուսնությունն ամենամեծ վտանգն է նրանց ստեղծած համակարգի համար (ես գիտեմ մի բացառություն, որը նրանց ներսի այս օրինաչափության հաստատումն է փաստորեն):

Մի քսան տարի առաջ ներկայիս էլիտայի մաս կազմողներից ոչ մեկը չէր համարվում էլիտա, նրանց մեծ մասը, եթե չասենք' բոլորը, մեզ նման հասարակ մարդիկ էին: Ճանապարհներս տարբեր' նրանք այժմ մեր վերնախավն են կազմում, թեեւ նորմալ հասարակություններում պիտի որ ինտելեկտուալ շերտը համարվի էլիտա: Բայց դե, տեսնում եք, մեզ մոտ արժեքները գլխիվայր են, եւ այսպես թե այնպես' մեր էլիտան էլ նրանք են, ում մասին ամեն օր լուրջ կամ հումորով գրում են են մեր ԶԼՄ-ները: Եվ քիչ է թե նրանք մեր էլիտան են, դեռ նրանք էլ իրենց բարձր են դնում այն հասարակությունից, որը թույլ է տվել այդպիսի էլիտայի ստեղծումը: Ու դա հատկապես երեւում է նրանց հարսանիքներում, նրանց զավակների, իսկ ավելի ստույգ' նրանց զավակների պապաների ընտրության մեջ, ինչը նրանց համար նույնպես կարեւոր առիթ է դարպասվելու ու հեռու մնալու հասարակությունից' շրջանի ներսում խնամիանալով միմյանց հետ:

Շրջանի ներսում խնամիացումը մի շարք խնդիրներ է լուծում. նախ չի թողնում, որ դրամագլուխները փոշիացվեն-կոտորակվեն, հետո' այլ որակի մարդկանց հայտնվելը շրջանի ներսում հաճախ կարող է բերել զանազան, այդ թվում' բիզնես կարգի գաղտնիքների արտահոսքի, ինչը խիստ անցանկալի է' էլի իրենց դրամագլուխների եւ ընդհանուր հարստության համար:

Խնամիական կապերով են կապված Հայաստանի նախագահն ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը (վերջինիս աներոջ որդին նախագահի դստեր ամուսինն է), նախագահն ու Արա Մինասյանը, («Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն), Ռոբերտ Քոչարյանն ու «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատիրուհին, Քոչարյանն ու պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, Քոչարյանն ու Սիրուշոյի երգիչ ու դերասան ծնողները, Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը, Ծառուկյանն ու Անդրանիկ Մանուկյանը, Բելաջիոյի Գրիշն ու Սամվել Ալեքսանյանի եղբայրը, Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանի քույրը, Աղվան Հովսեփյանն ու Գարեգին Նուշիկյանը, Կարեն Կարապետյանն ու Հրանուշ Հակոբյանի քույրը (մամոգրաֆիայի կենտրոնի տնօրենուհին) եւ բազմաթիվ այլ հանրային դեմքեր ու մեծահարուստներ:

Եթե նկատի ունենանք, թե ովքերը են վերը նշված մարդկանց զավակների հարսանիքների, նրանց թոռների կնունքի քավորները, եւ ինչ հարսանեկան կամ կնունքային նվերներ են մատուցում նրանք միմյանց, քանի միլիոն դոլար են նստում հարսանիքներն ու կնունքները մեր նորաբույծ էլիտարների վրա, ապա պատկերը առավել քան պարզ կլինի: Խնամիացումները կամաց-կամաց վերածվում են բիզնես-նախագծերի, որոնք թույլ են տալիս ավելի մեծացնել կարողությունները, շահույթը դուրս չտալ' պահելով ընտանեկան շրջանակում: Մի իսկական մրցավազք է, թե ով ինչ նվեր է մատուցում նորապսակներին, ու հատկապես աղջկա կամ տղայի ծնողները փորձում են իրարից առաջ ընկնել: Եթե, ասենք, խնամիական մի կողմը կես միլիոն դոլարի ադամանդ է նվեր տվել կամ կիլոգրամներով ոսկի, մյուսն աշխատում է տներ եւ ավտոմեքենաներ նվիրելով էլ ավելի «կռուտոյ» երեւալ կամ որեւէ արտասահամյան երկրում մլն դոլարանոց հաշվի քարտ է նվիրում, եւ այդպես շարունակ:

Խեղճ մեր ժողովուրդ, որ նշանի մատանու 100 հազար դրամը հաճախ դժվար է գտնում, իսկ բնակարան չունենալու պատճառով որքան երիտասարդներ չեն ամուսնանում:

Գուցե ինչ-որ մեկի մտքով անցնի ու 50 հազար դոլարն անցնող հարսանեկան ծեսերի համար եւս հարկեր հորինի' օրենսդրական նախաձեռնության տեսքով, կամ էլ մերոնք հանկարծ ու վերցնեն համեստանան կամ գոնե իրենց միջոցառումների արտաքին ցուցափեղկը համեստ դարձնեն: Թե չէ' հասարակ մարդու ապրելը չի գալիս:

Առավել մանրամասն՝ «Ազգ»-ի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Ամենադիտված