Եթե Մխիթարյանը չներկայանա, կտուգանենք նրան. Սերգեյ Պալկին
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը անդրադարձել է Հենրիկ Մխիթարային և sportdaily.ru-ին տված հարցազրույցում նշել.
«Մխիթարյանը չի ներկայացել «Շախտյորի» հավաքին, չնայած որ պարտավոր էր դա անել: Ինչ պատճառով, չգիտենք: Եթե Մխիթարյանը մոտակա ժամանակներս չներկայանա, ստիպված կլինենք տուգանել նրան: Նա «Լիվերպուլի» հետ ոչ մի շփում չունի: Մխիթարյանի և «Լիվերպուլի» միջև բանակցությունների մասին լուրերը ընդամենը շշուկներ են: Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ «Շախտյորը» առաջարկ չի ստացել «Լիվերպուլից»: Բացատրություն չունեմ, թե ինչու է Մխիթարյանն իրեն այսպես պահում: Հարցրե՛ք նրան: Գիտեմ, որ մարզիչների և ֆուտբոլիստների հետ նա խնդիր չունի, իսկ «Շախտյորը» լքելու ցանկության մասին մենք նրանից չենք լսել: Այդ պատճառով էլ նրա պահվացքի մասին բոլոր հարցերն ուղղեք հենց իրեն»,- հայտարարել է Պալկինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում