Ով որ պահին ուզում է, կարող է հանդիպել Գագիկ Ծառուկյանին. Կարամելի Հարութ
Հայկական Մամուլ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանից (Կարամելի Հարութ) «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք ինքը կարողանում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ վերջին ժամանակներս Ծառուկյանը շատ «փակ» է գործում:
«Նման բան չկա, ես առաջին անգամ եմ լսում, բացարձակապես նման բան չկա»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ինքը՝ Ղարագյոզյանը, քաղաքական ինչ հայացքներ ունի, արդյոք ցանկանում է, որ ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը հարցազրույց տվել ու այդ հարցին պատասխանել է, նորմալ է, կուսակցությունն է որոշել, կուսակցությունը որեւէ խնդիր չունի՝ Գ. Ծառուկյանի հետ հանդիպելու հետ կապված, ով որ պահին ուզում է, կարող է հանդիպել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը