Վահե Էլոյանը դիմել է դատարան
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանն իրեն աշխատանքի վերականգնելու հայցով դիմել է վարչական դատարան' բողոքարկելով ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստի 570-Ա որոշումը:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում որպես Էլոյանին աշխատանքից ազատելու համար որոշում կայացնելու հիմք ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը նշել էր աշխատանքից ազատվելու մասին դիմումը: Այնինչ պարզվել էր, որ Էլոյանը նման դիմում չի ներկայացրել: Ասել է թե՝ նրան պաշտոնանկ էին արել ապօրինի կերպով:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Էլոյանի' վարչական դատարան հայց ներկայացնելու մասին լուրը:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը