Ռոնալդուի հետ նոր գործարքի մասին կհայտարարվի առաջիկայում. Պերես
Սպորտ
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ակումբը նոր պայմանագիր կկնքի մոտակա ժամանակներս:
«Դա մեր գլխավոր ակտիվն է: Ռոնալդուի շուրջ մենք ցանկանում ենք կառուցել թիմի ապագան: Շուտով այդ հարցի վերաբերյալ հստակություն կլինի: Չեմ կասկածում, որ Ռոնալդուն կարիերան կավարտի հենց «Ռեալում»: Համոզված եմ, որ նա կերկարաձգի գործող պայմանագիրը: Ռոնալդուի հետ նոր գործարքի մասին կհայտարարվի մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը»,-«Արքայական ակումբի» նախագահի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ պորտուգալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2015-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում