Բալոտելլին բաց կթողնի Կոնֆեդերացիայի գավաթի մնացած խաղերը
Սպորտ
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին վնասվածքի պատճառով չի կարող իր թիմին օգնել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության մնացյալ խաղերում. այս մասին հայտարարել է թիմի բժիշկ Էնրիկո Կաստելացին:
Ֆուտբոլիստը պետք է հայրենիք վերադառնա բուժման կուրս անցնելու համար:
«Ես ինձ այս ամենի պատճառով պարտված եմ զգում»,-հայտարարել է Բալոտելլին: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Բրազիլիայի ընտրանու դեմ խաղում:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին մրցաշարի կիսաեզրափակիչ խաղը կանցկացնի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում