Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին աղջիկներ են թալանել
Սպորտ
Վերջերս մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության շրջանակներում Բրազիլիայում գտնվող Իսպանիայի ազգային ընտրանիին ֆուտբոլիստներին թալանել են:
O Globo-ի տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, իսպանացիներին թալանել են աղջիկները:
Ուրուգվայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո ֆուտբոլիստները հյուրանոցում խնջույք են կազմակերպել: Հյուրանոցի աշխատակիցները, որտեղ հանգրվանել էին ֆուտբոլիստները, նշել են. «Մենք նկատեցինք, որ երեկույթից հետո ֆուտբոլիստներն իրենց սենյակներ բարձրացան աղջիկների հետ: Եթե գողությունը իսկապես տեղի է ունեցել, ապա գործը պետք է սկսել հենց նրանցից: Բնականաբար, իսպանացիները ամեն ինչ կհերքեն»:
Նշենք, որ իսպանական կողը պաշտոնապես հերքել է գողության փաստը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում