Կասիլյասն աշխարհում առաջինն է. Բուֆոն
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է՝ ուրախ է, որ Իկեր Կասիլյասը վերջին մրցաշրջանի վերջնամասում պահեստայինների նստարանին լինելուց հետո արդեն սկսել է խաղալ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Իկերին լավ վիճակում եմ տեսնում և ուրախ եմ նրա համար: Կասիլյասն աշխարհում առաջին համարն է, և ուրախ եմ, որ նա կրկին դաշտ է դուրս գալիս: Նրա համար հեշտ չէր, սակայն կարևորն այն է, որ նա հաղթահարեց ձեռքի վնասվածքը և պատրաստ է խաղալ»,-հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահը:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Բուֆոնի թիմը կպայքարի Իսպանիայի ընտրանու դեմ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում