Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին 

Նավասարդ Կճոյանը` Կիպրոսում ընկերության գրանցման, «Բենթլի»-ի և իրական հոգևորականի կերպարի մասին

Հայաստան

Վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած օֆշորային սկանդալի հետ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան շաղկապումը լայն արձագանք էր գտել լրատվամիցոջներում: Գործարար Աշոտ Սուքիասյանի հետ նրա կապերի, Կիպրոսում ընկերության գրանցման մանրամասների, իրական հոգեւորականի կերպարի ու ապատեղակատվության հետեւանքների վերաբերյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

-Գործարար Աշոտ Սուքիասյանը վերջերս բաց նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազին, որում տեղեկացրել էր, որ ինքն է Կիպրոսում Ձեր եւ ՀՀ վարչապետի անունով օֆշորային կազմակերպություն գրանցել առանց ձեր իմացության: Սակայն սրանով իրավիճակը չհարթվեց: Շատերը չեն հավատում այդ նամակին, եւ նույնիսկ կարծիքներ կան, որ այդ նամակի հեղինակն Աշոտ Սուքիասյանը չէ: Ձեր անունը շարունակում են շաղկապել այդ պատմությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

-Փաստը մնում է փաստ, որ իմ անունն այդ կազմակերպության գրանցման ժամանակ օգտագործելը կատարվել է առանց իմ իմացության: Կարծում եմ, որ Աշոտ Սուքիասյանն ինչ-որ կերպ կարձագանքեր, եթե այդ նամակի հեղինակը լիներ այլ ոք: Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար ի հայտ եկող նորանոր տեղեկություններին և դրանց հետ կապված ինձ ուղղվող հարցադրումներին, կարող եմ ասել մի բան' այս պատմության հետ ես պարզապես որևէ առնչություն չունեմ, չունեմ հիմնովին, և հետևաբար չեմ կարող տեղեկացված լինել դրա ծալքերին: Հենց սա է պատճառը, որ հասարակության մեջ ծայր առած կասկածները փարատելու դեղատոմս չեմ կարող առաջարկել: Ես չեմ մեղադրում լրագրողներին, բայց, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ լսել նաև իմ տեսակետը, առավել ևս՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ օֆշորում կազմակերպության գրանցման հարցում որևէ մեկի անունն առանց իր իմացության օգտագործելը մեծ ջանք չի պահանջում: Այսպիսի պատմություն կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ: Ինչ վերաբերվում է տարածված տեղեկություններին, թե, իբր, մասնակցել եմ ադամանդագործության զարգացման ծրագրին առնչվող կառավարական ինչ-որ հանդիպման, ասեմ, որ դա բացարձակ սուտ է: Ցավում եմ, որ մեր երկրում մի վատ ավանդույթ է ձևավորվում՝ այն է առանց իրականությունը ճշտելու ճշմարտանման տեղեկություններով հասարակության մոտ այս կամ այն մարդու անվան շուրջ համապատասխան էմոցիոնալ ֆոն ձևավորելը:

-Հաշվի առնելով ձեր բարեկամական կապերը Աշոտ Սուքիասյանի հետ նշվում էր, որ դուք նրա հետ ներկայում էլ շփումներ եք պահպանում' չնայած նա հետախուզման մեջ է: Իսկապե՞ս դուք պահպանում եք կապը նրա հետ:

-Ոչ, այդ տեղեկությունները չեմ համապատասխանում իրականությանը, և կարծում եմ, նույն էմոցիոնալ բացասական ֆոնը պահպանելու նպատակով են տարածվում: Ինքներդ դատեք՝ եթե անգամ ես շփվեի Սուքիասյանի հետ, ի՞նչ եղանակով լրագրողները պետք է տեղյակ լինեին դրա մասին: Կամ, եթե մի պահ պատկերացնենք, որ մտքովս անցել էր օֆշորում կազմակերպություն գրանցել, մի՞թե ես կարող էի այդաստիճան միամիտ լինել, որ դա անել իմ անունով:

Մեր ժողովուրդը իրապաշտ չէ. մենք ցանկալին և իրականությունը շփոթելու մեծ փորձ ունենք, դա կարծես մեր բնավորության մի մասն է դարձել: Մի ժողովուրդ, որը երկար ժամանակ պետականություն չի ունենում, դառնում է կասկածամիտ: Պետք է ձերբազատվել դրանից:

Վերադառնալով Աշոտ Սուքիասյանին՝ ասեմ, որ նա եղել է Սբ Սարգիս եկեղեցու խաչքավորը, և այդ շրջանակներում ես նրա հետ, իրոք, բավականին մտերիմ եմ եղել: Բազմիցս ճանապարհորդել ենք միասին և կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թվականին եվրոպական երկրների շարքում, ընկերներիցս մեկի՝ Տիգրան Բադալյանի հրավերով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկա ենք գտնվել նաև Աշոտի ընկերոջ՝ Տարոնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռևս մեկ տարի առաջ, ինչպես հայտնի դարձավ վերջերս, Աշոտ Սուքիասյանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպությունը գրանցելիս: Ես գիտեի, որ նա Կիպրոսում գրանցված ինչ-որ ընկերություն ունի իր գործընկեր, ոմն Սերգեյի հետ:

Գիտեմ, որ նա ազգությամբ բելառուս է: Այլ տեղեկություններ Աշոտի կիպրոսյան ընկերությունից ինձ հայտնի չեն եղել: Անցյալ տարվա ամռանն Աշոտը լքեց Հայաստանը: Այս ընթացքում մեր միակ շփումը եղել է Նոր տարվա օրերին, հեռախոսով:

-Ինչպե՞ս կարձագանքեք խոսակցություններին, որ Աշոտ Սուքիասյանը ձեզ «Բենթլի» է նվիրել:

- Նախևառաջ, հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել, որ տարիներ առաջ ինձ նվիրված «Բենթլի»-ով չեմ երթևեկում՝ առավել նախընտրելով օգտվել ծառայողական ավտոմեքենայից: Առհասարակ 14 տարի ավտոմեքենա չեմ վարել, և այդ «Բենթլի»-ին վերաբերվում էի զուտ որպես նվեր. ավտոմեքենան չէ այն երևույթը, որը կարող է ինձ համար արժեք ներկայացնել: Այո, Աշոտ Սուքիասյանը ժամանակին ունեցել է «Բենթլի» ավտոմեքենա, սակայն բոլորովին այլ մոդելի, որը որևէ առնչություն չունի ինձ պատկանող ավտոմեքենայի հետ:

-Վերջին շրջանում իրական հոգեւորականի կերպարը շահարկվեց. տարաբնույթ որակումների մեջ ներկայացվում էր նաեւ Ձեր անունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք, եւ Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի իրական հոգեւորականը:

- Ինձ համար հոգևորականի և հայ մարդու կատարելատիպը սուրբ Մեսրոպ Մաշտոցն է: Գտնում եմ, որ հոգևորականների դասը չի կարելի ամբողջապես անջատել ժողովրդից: Հոգևորականներն էլ մարդիկ են, որոնք սխալներ են գործում, հանդիսանում են տարբեր տաղանդների, կարողությունների և կրթական մակարդակի կրողներ: Երբ մարդկանց պատկերացումներն ու սպասումներն իրականությունից ավելի բարձր են, հոգևորականի կերպարը դառնում է փոքր-ինչ խոցելի, քննադատելի: Ինչ վերաբերում է ինձ քննադատողներին, պետք է նշեմ, որ, չհաշված չափազանց հազվադեպ բացառությունները, այդ մարդիկ ինձ հետ կենդանի հաղորդակցության մեջ երբևէ չեն գտնվել և, որպես կանոն, առնչություն չունեն թեմի առաքելության և գործունեության հետ: Դրա հետևանքն է մարդկանց մոտ իմ մասին դեղին մամուլի միջոցով մատուցված խեղաթյուրված պատկերացումը:

Այս երևույթները դաս են բոլորի համար' թե՛ կեղծ տրամադրություններ ստեղծողների, թե՛ դրանք առանց քննության ու վերապահության ընդունողների, թե՛ կշռադատված մարդկանց և թե՛ ինձ համար. հույս դնելով մեր հայրենակիցների ողջախոհության վրա' չեմ կարևորել զրպարտչական տեղեկություններին արձագանքելը: Բայց արի ու տես, որ ապատեղեկատվության զոհ են դառնում նաև միամիտ և ազնիվ մարդիկ: Նրանց պետք է օգնել դուրս գալ այդ շփոթից, և ես դա կանեմ:

Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Ամենադիտված