Դանիայի հետ պարզապես հիանալի խաղացինք. Կարլեն Մկրտչյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Կարլեն Մկրտչյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրուցում խոսել է հավաքականի և «Մետալուրգի» մասին:
Հայ ֆուտբոլիտը մասնավորապես նշել է.
«Մալթայի հետ խաղում մենք արագ գոլ բաց թողեցինք: Նյարդայնանում էինք, և մեզ մոտ քիչ բան էր ստացվում: Իսկ ահա Դանիայի հետ պարզապես հիանալի խաղացինք: Հավանաբար, սա վերջին տարիներին Հայաստանի լավագույն խաղերից մեկն էր, չնայած մի քանի տարի առաջ Սլովակիայի ընտրանուն արտագնա խաղում հաղթեցինք 4:0 հաշվով: Սլովակիան և Դանիան ուժեղ հավաքականներ են, սակայն Հայաստանի ընտրանին նույնպես վերջին ժամանակներս շատ բանի է հասել: Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունենք, չնայած որ պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերը: Շատ դժվար է լինելու: «Մետալուրգը» կատարեց իր իր առջև դրված խնդիրը՝ ընդգրկվեց Եվրոպայի լիգայում, բացի այդ, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, ինչը նույնպես լավ է: Մեր խաղամակարդակը բարձր էր: Լավ կոլեկտիվ ունենք, ինչն էլ օգնեց նման արդյունքի հասնել: Ժամանակը քիչ է, սակայն առաջին իսկ օրվանից կփորձենք պատասխանատվությամբ պատրաստվել նոր մրցաշրջանին: Մեզ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում