Օլիմպիական ջահը պատմության մեջ առաջին անգամ կլինի տիեզերքում
Սպորտ
Սոչիում կայանալիք 2014-ի օլիմպիական խաղերի ջահը կուղարկվի տիեզերք: Այս իրադարձությունը տեղի կունենա օլիմպիական կրակի փոխանցումավազքի ժամանակ. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ջահը տիեզերքում չենք վառի: Սակայն ցանկանում ենք այնպես անել, որ օլիմպիական կրակը խաղերի բացման արարողության ժամանակ վառվի հենց այդ ջահից»,-հայտարարել է Սոչի 2014-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:
Օլիմպիական ջահը տիեզերք կուղարկվի նոյեմբերին «Союз ТМА-11М» տիեզերանովով:
Նշենք, որ օլիմպիական ջահը կլինի տիեզերքում պատմության մեջ առաջին անգամ. տեղեկացնում է Российская Газета-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում