Սարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք Նեպալում McDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AI Նոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասին Թաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ» Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերը ՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համար «Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ Ամստերդամ Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործով Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» 

«Հաղթանակ» զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ

Հայաստան

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տիրող բարձիթողի վիճակի մասին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար. ««Մայր Հայաստան» հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ թվում՝ բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքում տեղակայված ավտոկայանատեղի մուտք գործելուց առաջին իսկ արտաքին լուսավորության հենասյունին փակցված է վահանակ՝ «Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան», «Ավտոկանգառ՝ 200 դրամ» գրառումը, որը կոչված է վարորդներին հուշել, որ «Մայր Հայաստան» հուշարձանի և բաց երկնքի տակ գտնվող Հայրենական մեծ պատերազմի ռազմական տեխնիկայի թանգարանի տարածքը հանդիսանում է 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ»:

Նամակում նշված է նաև, որ այգու կենտրոնական մուտքից դեպի «Հիշատակի մշտական կրակ» և «Մայր Հայաստան» հուշարձան տանող քարեսալապատված զբոսանքի ծառուղում գումար է վաստակում «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի կապույտ ավտոմեքենայի տերը, ով ուսումնական մեքենայի «У» տարբերանշանը փակցրած՝ անչափահասներից ստանում է համապատասխան վարձավճար և թույլատրում է վարել մեքենան նշված ուղու ողջ երկայնքով: Նամակի հեղինակն ընդգծում է նաև, որ զբոսայգում գիշերային արտաքին լուսավորության, ոռոգման, աղբահանության և այլ ծախսեր հոգում է քաղաքապետարանը՝ իր միջոցների հաշվին. «Մինչդեռ «Հաղթանակ» զբոսայգին շահագործման նպատակով հանձնված է ինչ-որ կազմակերպության(ների), որը ոչ մի պայմանագրային պատասխանատվություն չունի կամ եղածն էլ չի իրականացնում, որովհետև, սուբյեկտիվ պատճառներով, վերահսկող չկա: Վերջինս(ներս) ունի(են) միայն իրավունքներ, բիզնես է անում, գումար է աշխատում, սակայն չի իրականացնում այգու վերը նշված սպասարկման ծախսերը: Այդպիսի արտոնյալ պայմաններում 15-ամյա որդիս էլ կարող է հաջողակ ու խոշոր բիզնեսմեն դառնալ»: Նամակում նշված է նաև, որ այգու սրճարանների և այլ օբյեկտների տերերը դուրս են եկել թույատրելի սահմաններից, բետոնապատել կամ ասֆալտապատել են նույնիսկ բազմամյա հաստափոր ծառերի շուրջը՝ թողնելով մի փոքր շառավղով հողատարածք:

Արթուր Գասպարյանը քաղաքապետին առաջարկել է քաղաքապետարանի աշխատակազմում և/կամ ավագանու անդամներից ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի այգում առկա բոլոր խնդիրները, կիրականացնի պատշաճ վերահսկողություն, պատասխանատվության կենթարկի համապատասխան անձանց:

Ի պատասխան քաղաքապետարանի Կազմակերպական վարչությունը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի Վերահսկողական վարչությանը և մյուս համապատասխան կառույցներին հանձնարարվել է ուսումնասիրություններ կատարել «Հաղթանակ» զբոսայգում և նրա հետագա շահագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Այդ ուսումնասիրությունների ընթացքում կանդրադառնան նաև ավագանու անդամի դիտարկումներին:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասինՍարսափելի կադրեր Կիևից, 40 կմ՝ մեքենայի տանիքին ու հսկա սողանք ՆեպալումՌումինիան հայտարարել է մինչև 2035 թվականը եվրոգոտի մտնելու իր ծրագրերի մասինMcDonald's-ը գին որոշելիս օգտագործում է AIThe Atlantic. Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ծրագրինՆոր մանրամասներ վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով մահացածների մասինԹաթա Սիմոնյանի թիմը պարզաբանել է 20 միլիոն դրամի պատմությունը․ «Խոսքը անձնական հոնորարի մասին չէ»Իրանցիները խոստացել են փոխհատուցում գերի վերցված ամերիկացի զինվորների համարՀայ Դատի ներկայացուցիչները քննարկել են արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերըՔԿ-ն հայտնել է պատճառը, թե ինչու է ձերբակալել հայտնի սցենարիստին«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է՝ շարունակելու է պայքարը Գագիկ Ծառուկյանի ազատության համարԿալլասը Դամասկոսում քննարկում է ԵՄ-Սիրիա գործընկերությունըԵՄ-ում սննդային թափոնների ծավալով առաջինը Կիպրոսն է. Եվրոստատ Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով«Սայլը վերջապես սկսել է տեղից շարժվել»․ Ռոբերտ ԱմստերդամՍցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է՝ ատելություն հրահրելու վերաբերյալ հրապարակման գործովԱրամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-Ի ելույթում․ «Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից» The Washington Post․ Կիևը դառնում է Ուկրաինայի առաջնագծի քաղաքԵվրոպան պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դրանում կասկած չկա․ ԼավրովԳագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ պաշտպանները դիմել են ՄԻԵԴԼավրովն ասել է, որ իր համար դժվար է ասել, թե ինչի է փորձում հասնել ԳերմանիանԱՄՆ-ում մանկահասակ երեխան լիցքավորված ատրճանակ է տարել մանկապարտեզԻրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունըՓորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում
Ամենադիտված