Անդրանիկ Մատիկոզյանը` Հարավային Կալիֆորնիայի չեմպիոն
Սպորտ
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) չորրորդ անգամ նվաճեց Հարավային Կալիֆորնիայի չեմպիոնի կոչումը: Մոնթերեյ քաղաքում անցկացված մրցաշարում նա չկրեց ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Երկրորդ տեղում է մեկ այլ հայ շախմատիստ՝ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ): Նա նույնպես առանց պարտության անցկացրեց մրցաշարը եւ հաղթողից ետ մնաց կես միավորով:
Մրցաշարին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի եւ Մեքսիկայի ներկայացուցիչները:
Իսկ բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում 6 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միանձնյա գլխավորում էաղյուսակը, տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում