Անդրե Շուրլեն՝ պաշտոնապես «Չելսիի» ֆուտբոլիստ
Սպորտ
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Բայերի» ֆուտբոլիստ Անդրե Շուրլեին ձեռք բերելու մասին. տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնցիների հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: «Չելսիի» կազմում Շուրլեն խաղալու է 14 համարի մարզաշապիկով:
Գերմանիայի ավարտված առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրել է 34 խաղ` հիմնական կազմում, հեղինակել՝ 11 գոլ և կատարել՝ 7 գոլային փոխանցում: Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 24 խաղ և հեղինակել՝ 7 գնդակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում