Աշոտյանը հնարավորություն կստանա՞ աշխատանքից ազատել ԲՈՀ-ի նախագահին
Հայկական Մամուլ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին դիմել է Քաղծառայության խորհուրդ՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտյուշա Ղուկասյանին երկրորդ անգամ խիստ նկատողություն հայտարարելու համաձայնություն ստանալու համար: Եթե խորհուրդը տա համաձայնությունը, Աշոտյանը հնարավորություն կստանա հետագայում աշխատանքից ազատել ԲՈՀ-ի նախագահին:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին՝ հանձնարարականները թերի կատարելու համար: Ղուկասյանն անհիմն ու ոչ իրավաչափ է որակում նախարարի նկատողությունը:
Հենց դա է պատճառը, որ նա արդեն դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարարին, հարցը քննարկման է դրել ՀՀ նախագահին կից հանրային խորհրդում, ինչպես նաեւ դիմել է Քաղծառայության խորհուրդ՝ իր նկատմամբ կիրառված առաջին նկատողության իրավաչափությունը պարզելու համար ծառայողական քննություն իրականացնելու դիմումով:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը