Վարդուհի Ալեքսանյանի սիրտը զբաղված է (ֆոտո)
Այլ
ArmStar.am-ի զրուցակիցը պրոֆեսիոնալ պարուհի, «Պարիր, թե կարող ես» նախագծի ժյուրիի անդամ, «Առավոտը Շանթում» ծրագրի հաղորդավարուհի Վարդուհի Ալեքսանյանն է, ով նաև դասավանդում է Ֆիզիկական Կուլտուրայի պետական ինստիտուտում: Երբ «Շանթ» հեռուստաընկերությունը սկսում էր «Պարիր, թե կարող ես» նախագիծը Վարդուհուն առաջարկեցին լինել ժյուրիի անդամ.
«Առաջին իսկ եթերից մերվեցի, ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում: Հետո համագործակցությունը շարունակական բնույթ կրեց, մասնակցեցի նաև «Պարահանդես» նախագծին, իսկ ավելի ուշ վարեցի «Առավոտը Շանթում» ծրագիրը»,-պատմեց Վարդուհին: Պարուհու համար սկզբում մղձավանջի պես մի բան էր հաղորդավարի «պաշտոնը», բայց Սուսաննա Ալեքսանյանի մոտ վերապատրաստվելուց հետո, ամեն ինչ հարթվեց: Խոսելով հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների պարային շարժումներից Վարդուհին նշեց. «Հավանում եմ Սիրուշոյի Պռեգոմեշը, հատկապես' Քրիստինա Հովակիմյանի բեմադրությամբ, այն ունի միջազգային ասպարեզում մրցելու փայլուն որակ: Հայ երգիչ երգչուհիներն առաջին հերթին պետք է սովորեն բեմական կեցվածք, և շարժվեն յուրաքանչյուր երգին համապատասխան, այլ ոչ թե անեն երկու շարժում, որ մի օր սովորել են: Պետք է տիրապետեն մարմնի պլաստիկային, այլ կերպ երկար չեն դիտվի»: Իսկ պարային խմբերի մասին ավելացրեց. «Մենք շատ լավ մասնագետներ ունենք, ովքեր բեմում մենակ են պարում և փայլում են, բայց կան նաև շատ անորակ խմբեր, ովքեր պարում են նույն շարժումներով նույն երգերի տակ, բայց արդեն անհետաքրքիր է նրանց դիտելը: Եվ ի վերջո աշխարհում ընդունված են ակրոբատիկական տարրերով, մարմնամարզական էլեմենտներով շոուները, իսկ մեզ մոտ կրկին չորս շարժում են անում, այն էլ անհավասար: «Պարահանդես» նախագիծը սիրում եմ դրա համար, օրինակ Իվետա Մուկուչյանը և Սուսաննա Պետրոսյանն այնպես էին պարում, որ նախագծից հետո էլ երգելով պարում էին, այն էլ կենդանի կատարմամբ»: Այսօր հայկական շոու բիզնեսում երգիչները պարում են, նկարահանվում իրենց գործընկերների տեսահոլովակներում, այս ամենի վերաբերյալ պարուհին իր կարծիքն ունի. «Ես սիրում եմ ինքնատիպ մարդկանց, ձեռագիր ունեցող արտիստների, իսկ այն ինչ կրկնօրինակվում է, շուտ էլ մոռացվում է: Եթե դա արվում է մեկ անգամ մասայականություն վայելելու համար, դա կարելի է ընդունել»: Պարուհու կարծիքով հայկական շոու բիզնեսի մեծամասնությունն այսօր կարիք ունի մարզվելու. «Լավ պլաստիկա ունի Սիրուշոն, հատկապես ձեռքերը ճկուն են, նազանքով է պարում: Իվետա Մուկուչյանն ունի ամուր պարային ոտքեր և բեմական ճիշտ կեցվածք: Սուսաննա Պետրոսյանն, ով փայլում է ռիթմիկ շարժումներով, իսկ երգիչներից կնշեմ Միհրան Ծառուկյանին, ով ունի հրաշալի կեցվածք, բայց քիչ է օգտագործում իր ունակությունները»,-նշեց Վարդուհին: Պարուհուն հայկական տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ շատ են արվել, սակայն բազմիցս մերժել է. «Եթե լինի ռեժիսոր, ով տեսահոլովակում ճիշտ կներկայացնի պարային շարժումները և դա լինի որակով երաժշտություն, ապա չի բացառվում, որ համաձայնվեմ»: Վարդուհու հետ խոսեցինք նաև հայտնի լինելու, ընտանիք կազմելու մասին. «Հայտնի դառնալը շատ հեշտ է, բայց պահպանելը կրկնակի դժվար: Միշտ պետք է ուշադիր լինես, երկրպագուները միշտ ֆոտոխցիկով են, բայց երբեմն ուզում ես ազատ զգալ քեզ, քայլես ու չլսես մենկաբանություններ»,-անկեղծացավ Վարդուհին: Խոսելով անձնական երջանկության մասին, պարուհին նշեց, որ իր կյանքում փոփոխություն կա, բայց դեռ փակագծերը բացելու ժամանակը չէ. «Պարզապես կասեմ, որ սիրտս զբաղված է և սիրով լցված»: Վարդուհուն երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ՝ հոգևոր հանգստություն, առողջ բալիկներ և սիրող ամուսին: Ապագա բալիկների հետ կապված իր պլաններն ունի. «Ես կցանկանայի երեխաներիցս մեկը լիներ բժիշկ, մյուսը՝ իրավաբան: Բայց եթե տիրապետեն մի քանի պարերի վալս, տանգո, սալսա, որոնք միշտ պետք են գալիս, կարծում եմ իրենք էլ, ես էլ, մեզ լավ կզգանք շրջապատում: Սակայն չեմ ցանկանա շարունակեն այն բարդ գործը, որ ես եմ անում»: Իսկ մեր այն հարցին ինչպես է պատկերացնում իրեն 50 տարեկանում, Վարդուհին պատասխանեց. «Շաաաատ լավ հարց էր, կաշխատեմ մնալ մարզված կազմվածքով և լինել իմաստուն»:























































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան