Ճոյտը կարող է անձամբ գնալ նախագահական նստավայր, և ներկայացնել Աշոտ Ղահրամանյանի ունեցած բիզնեսները
Հայկական Մամուլ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այժմ զբաղված է միայն իր բիզնեսի բարգավաճմամբ, ինչի արդյունքում էլ մոռացել է մարզի բնակիչներին: Հակոբյանի խոսքով՝ մարզպետն օլիգարխ է՝ ավազի հանքեր ու բենզալցակայաններ ունի. «Ինքը լավ կարող է սեղանների վրա թամադա լինել ու լավ անեկդոտներ պատմել մի քանի մարդկանց ուրախացնելու համար, որպեսզի նրանց սիրաշահի: Ավել բան չի կարող անել:
Նա գյուղացիներին ասում է, թե՝ գնացե՛ք ու ձեր ծառները կտրե՛ք: Դա միայն հիմար մարդը կարող է ասել: 20-30 տարի մարդիկ պահել են, ջրել են, գումար են ծախսել ու այդ մի ծառով ապրում են, ինքն այսօր կանգնել ասում է՝ գնացե՛ք, ձեր ապրուստի միջոցը կտրե՛ք, դա նորմալ մարդու ասելու բան չէ»:
Նախկին պատգամավորը հավելել էլ, որ եթե Ա. Ղահրամանյանի բիզնեսի մասին փաստերը կհետաքրքրեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, ապա ինքը կարող է անձամբ գնալ նախագահական նստավայր և ներկայացնել դրանք:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը