«Ժողովուրդ». ՊԵԿ-ի ֆուտբոլը՝ հարկատուների հաշվին
Հայկական Մամուլ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլին ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է տրամադրել սպորտային ապրանքներ գնելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ֆուտբոլային առաջնություն է կազմակերպել իր աշխատակիցների համար և դրա ծախսերը հոգացել է հենց մեր՝ հարկատուներիս հաշվին: Ընդ որում, ՊԵԿ-ն իր գնումները կատարել է բավական թանկ խանութից՝ «Կուլինարի դիսթրիբյութորս» ՍՊԸ-ին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից:
Բացի այդ, նույն խանութից ՊԵԿ-ը պարգևատրման 3 գավաթի համար վճարել է ավելի քան 63 հազար դրամ: Մինչդեռ նույն ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից:
Այսպիսով՝ հարկային ծառայությունը մարդկանց «կաշին քերելով» բերում, պետբյուջեում գումարներ է մուտքագրում, որպեսզի հետո հանուն իր հաճույքի կազմակերպված մի խաղի համար միլիոնավոր դրամներ դուրս գրի:
Առավել մանրամասն «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը