«Հրապարակ». Հայաստանում բիոզուգարանները շատ հին «պատմություն» ունեն
Հայկական Մամուլ
«Պարզվում է' Հայաստանում բիոզուգարանները շատ հին «պատմություն» ունեն: Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի, համերգների ժամանակ դրանք օգտագործվել են: Զանգահարում ես ոմն Գագիկ Կակոսյանի և «պատվիրում» այդ տեխնիկական միջոցը՝ քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս. իրենք բերում-տեղադրում, հետո գալիս-տանում են: Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են, օրը մոտ 30 հազար դրամ:
«Եթե ցանկանում եք նորը, կարող ենք ցելոֆանի մեջ, նոփ-նոր՝ աղջիկ վիճակում, բերենք-տեղադրենք»,- ասում են պատվեր ընդունողները: Այս վերջիններն էլ արժեն 1500 դոլար, ինչպիսիք տեղադրվելու են Գյումրիում»:
Առավել մանրամասը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը