«ՀԺ». Ադրբեջանցիներն ընդդեմ Հայաստանի՝ ՄԻԵԴ-ում
Հայկական Մամուլ
2014թ. հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լսելու է Լաչինի շրջանից հեռացած մի խումբ ադրբեջանցի փախստականների հայցն ընդդեմ ՀՀ-ի: Այս մասին երեկ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը:
«Դատարանը նախ բողոքը պետք է ընդունելի համարի, ապա նոր ուսումնասիրի դրանք: Արդեն որոշվել է ադրբեջանցի փախստականների բողոքը լսելու ժամկետը»,- ասել է Ասքերովը:
Նշենք, որ «Չիրազովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակներում մի խումբ ադրբեջանցիներ բողոքում են, թե հայկական «օկուպացիայի» հետևանքով ստիպված են եղել լքել Լաչինի շրջանը՝ այնտեղ թողնելով իրենց ողջ ունեցվածքը:
Այժմ հայցվորները փոխհատուցում են պահանջում:
Առավել մանրամասը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը