Մխիթարյանը կփոշմանի «Շախտյորի» հետ նման խաղ խաղալու համար. Սելյուկ
Սպորտ
Հենրիկ Մխիթարյանի և Դոնեցկի «Շախտյորի» միջև ստեղծված իրավիճակին է անդրադարձել Դմիտրի Սելյուկը, ով Взгляд-ին տված հարցազրույցում անդրադարձել է այս իրավիճակին:
«Ես կռահում եմ, թե ով է Մխիթարյանին շփոթության մեջ գցում. դա իտալացի գործակալ Մինո Ռայոլան է, ըստ երևութին, նա Մխիթարյանին ուղորդում է «Շախտյորի» հետ նման կերպ վարվելու հարցում: Երևի նրանք նման կերպ ցանկանում են «Շախտյորին» ստիպել զիջումների գնալ և թույլ տալ Մխիթարյանին հեռանալ «Լիվերպուլ»:
Սերգեյ Պալկինն ասում է, որ անգլիացիները կապ չե՞ն հաստատել իրնց հետ: Չգիտեմ, ես ուրիշ տեղեկություն ունեմ: Իսկ ընդհանրապես, իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ Մխիթարյանն ու Ռայոլան փոշմանեն, որ «Շախտյորի» հետ նման խաղեր են խաղում»,- նշել է Սելյուկը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը չէր ներկայացել Ավստրիայում «Շախտյորի» հավաքին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում