Ուրախ եմ, որ աշխատելու ենք Անչելոտիի նման մասնագետի հետ. Ռամոս
Սպորտ
«Արքայական ակումբի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Կարլո Անչելոտիի՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ դառնալու փաստը:
«Ես շատ ուրախ եմ, որ աշխատելու ենք Անչելոտիի նման մասնագետի հետ: Նրա մասին միայն դրականը կարող եմ ասել: Նա շատ ուժեղ մարզիչ է: Եթե մեր ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել Անչելոտիի օգտին, ապա նա համապատասխան արժեքները ունի, որոնք կնպաստեն, որ Անչելոտին յուրաքանչյուր ֆուտբոլիստից ստանա մաքսիմումը»,-Ռամոսի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, ոչ Անչելոտիին պաշտոնապես կներկայացնեն որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ այսօր` հունիսի 26-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում