«Ռեալն» ու «Լիոնը» ընկերական հանդիպում կանցկացնեն
Սպորտ
«Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլասը հաստատել է, որ իր ակումբն այս ամռանը ընկերական հանդիպում կանցկացնի «Ռեալի» հետ:
Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին ֆրանսիական ակումբի մարզադաշտում. տեղեկացնում է Football Espana-ն:
Նշենք, որ վերջին անգամ «Արքայական ակումբը» և «Լիոնը» միմյանց են հանդիպել Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի խմբային փուլում, և երկու խաղում էլ հաղթել է մադրիդյան թիմը (4:0, 2:0):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում