Ինձ անհաջողակ եմ զգում. Մարիո Բալոտելլի
ԱՐԽԻՎ
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին, ով հավաքականի հետ չի մասնակցի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչին վնասվածքի պատճառով, հայտարարել է, որ իր թիմն արժանի ելույթ կունենա նաև առանց իրեն:
Վաղը իտալացիները կիսաեզրափակչում կհանդիպեն Իսպանիայի ընտրանուն:
«Անկեղծ ասած, ինձ անհաջողակ եմ զգում: Շատ էի ցանկանում մնալ, սակայն առջևում Չեմպիոնների լիգան է, և պետք է ապաքինվեմ մինչ այդ: Համոզված եմ, որ Իտալիան առանց ինձ էլ կկարողանա խաղալ»,-Բալոտելլիի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)