Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները դատի կտան
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ պատրաստվում են դատի տալ Globoesporte-ին, որը պատկանում է բրազիլական O Globo-ին, տեղեկացնում է As-ը:
Իսպանացի ֆուտբոլիստները պնդում են, որ պարբերականն իր հայտարարությամբ զրպարտել է իրենց:
Հիշեցնենք, որ իսպանացի մի քանի ֆուտբոլիստների հյուրանոցային համարից գումար են գողացել, իսկ, Globoesporte-ի տեղեկությունների համաձայն, իսպանացիներն իրենք են մեղավոր դրանում, քանի որ Ուրուգվայի հետ խաղից հետո երեկույթ են կազմակերպել, որից հետո ֆուտբոլիստների համարներ են բարձրացել մի քանի կանայք:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում