Հուսով եմ՝ Պիզելին կդառնա «Կրասնոդարի» առաջատարներից մեկը. Մուսլին
Սպորտ
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Մարկոս Պիզելիի վերաբերյալ։
«Առաջին հավաքին Պիզելին երկու ընկերական հանդիպման մասնակցեց. նա աստիճանաբար հարմարվում է մեր խաղին: Նախկինում մեզ մոտ հիմնականում գոլային փոխանցումներ կատարում էր Ժոաոզինյոն, իսկ այժմ ունենք նաև Պիզելիին, ով ունակ է նաև եզրափակիչ փոխանցում կատարել, ինչպես նաև գոլ հեղինակել: Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում նա կդառնա «Կրասնոդարի» առաջատարներից մեկը: Պիզելին Մաուրիսիո Պերեյրայի հետ կարող է շատ բան ներդնել մեր խաղի մեջ»,- Մուսլինի խոսքերը մեջբերում է Р-Спорт-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդար» է տեղափոխվել «Կուբանից»: Ավարտված մրցաշրջանում Պիզելին «Կուբանի» կազմում անցկացրել է 21 խաղ և հեղինակել 5 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում