Կարլոս Տևեսը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ
Սպորտ
Tuttosport և Corriere Dello Sport կայքերը, հղում անելով BBC-ին, պնդում են, որ արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ:
Ըստ մամուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Յուվենտուսի» միջև պայմանագիրը կնքվել է Լոնդոնում երեքշաբթի օրը:
Տևեսը բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ:
Պայմանագիրը նախատեսված է երեք տարի ժամկետով. ֆուտբոլիստը մրցաշրջանում կվաստակի 5.5 մլն եվրո:
29-ամյա Տևեսը «Սիթի» է տեղափոխվել 2009-ին և մինչ այսօր հեղինակել է 74 գոլ 148 խաղում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում