ԱԱ 2014-ի ծախսերը հասել են 14 մլրդ-ի
Սպորտ
Բրազիլիայի ղեկավարությունը հայտարարել է, որ Աշխարհի 2014-ի առաջնության համար օդանավակայանների, ճանապարհների և մարզադաշտերի համար նախատեսված ներդրումները հասել են 14 մլրդ-ի. տեղեկացնում է O Globo-ն:
Առավել շատ գումար ղեկավարությունը մտադիր է ծախսել օդանավակայանների վերակառուցման համար՝ 4.2 մլրդ դոլար: Մարզադաշտերի արժեքը հասել է մինչև 3.8 մլրդ-ի:
Ինչպես նշում է Բրազիլիայի սպորտի նախարար Ալդու Ռեբլուն, Աշխարհի առաջնության համար ներդրումները ոչ մի կերպ չեն ազդի առողջապահության և կրթական համակարգի վրա:
Նշենք, որ 2010-ին կատարված նախնական կանխատեսումների համաձայն` Բրազիլիայում կայանալիք Աշխարհի 2014-ի առաջնության ծախսերը կազմել էր 10 մլրդ դոլար:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում